Գերմանական Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Բավարիան» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Ֆրայբուրգի» հետ։
Առաջին խաղակեսում հյուրերը ստացան երկու գոլի առավելություն․ աչքի ընկան Ուպամեկանոն ու Գնաբրին։ Երկրորդ խաղակեսում տանտերերը մեկ գնդակ կարողացան հետ բերել․ մրցակցի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Բիշոֆը։ Սակայն ավելին անել «Ֆրայբուրգի» ֆուտբոլիստները չկարողացան, ավելին՝ 95-րդ րոպեին Օլիսեն խփեց իր թիմի երրորդ գնդակը և հանդիպումն ավարտվեց մյունխենյան թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
«Բավարիան» այս խաղի հետ ունի 17 միավոր և առաջինն է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում: «Ֆրայբուրգը» 13 միավորով 3-րդ տեղում է:
Մրցաշարային աղյուսակը


























































