Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ՝ «Էթիհադ» մարզադաշտում, հյուրընկալեց Աթենքի ԱԵԿ-ին և վստահ հաղթանակ տարավ 5:1 հաշվով։
Տանտերերը հանդիպման հաշիվը բացեցին արդեն 12-րդ րոպեին. աչքի ընկավ կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնը։ 34-րդ րոպեին Ֆիլ Ֆոդենը կրկնապատկեց անգլիական ակումբի առավելությունը։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Մարկո Նիկոլիչի գլխավորած թիմին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը Ստավրոս Պիլիոսի դիպուկ հարվածի շնորհիվ, սակայն դա հունական ակումբի առավելագույնն էր այս խաղում։ 57-րդ րոպեին Ռայան Շերկին խփեց «քաղաքայինների» երրորդ գնդակը, որից հետո խաղադաշտում փայլեց Ֆիլ Ֆոդենը։ Անգլիացի կիսապաշտպանը 65-րդ և 76-րդ րոպեներին ևս երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը՝ ձևակերպելով հեթ-տրիկ և հաշիվը դարձնելով ջախջախիչ։
Մրցաշարի 4-րդ տուրում՝ նոյեմբերի 4-ին, «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի «ՌԲ Լայպցիգի» հետ, իսկ ԱԵԿ-ը կմրցի Մադրիդի «Ռեալի» դեմ։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը ՊՍԺ-ն է, որը նախորդ մրցաշրջանի եզրափակչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Լոնդոնի «Արսենալին» (1:1, 4:3՝ 11մ)՝ տիտղոսը նվաճելով երկրորդ տարին անընդմեջ։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին
























































