Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը սուր քննադատության է ենթարկել պորտուգալացի աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։
«Կրիշտիանուն հիասթափեցրեց ինձ ու թիմին, քանի որ մենք ծրագրեր ունեինք։ Ես մեծապես հարգում էի նրան, նա ֆուտբոլի պատմության լավագույններից մեկն է։ Բայց որպես մարզիչ՝ ես ստիպված էի ռացիոնալ որոշում կայացնել։
Մարզումների ժամանակ Ռոնալդուն ընդհանրապես չէր վազում ո՛չ գնդակով, ո՛չ առանց դրա։ Նա չէր պատրաստվում։ Իսկ լավագույն ֆուտբոլիստը պարտավոր է աշխատել թիմի համար։ Պարապմունքների ընթացքում Կրիշտիանուն բոլորին ասում էր, որ խնայեն իրենց ոտքերը»,- նիդերլանդցի մասնագետի խոսքերն է մեջբերում The Touchline-ը։
Հիշեցնենք, որ Էրիկ տեն Հագը «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է 2022-ից մինչև 2024 թվականը։


























































