Այս պահին աշխարհում ընդամենը մեկ մարդ է տեղյակ 2026 թվականի «Ոսկե գնդակի» քվեարկության վերջնական արդյունքներին։
Ինչպես հաղորդում է The Touchline-ը, ֆուտբոլիստի անունը, որն այս տարի կարժանանա ֆուտբոլային աշխարհի ամենահեղինակավոր անհատական մրցանակին, գիտի միայն ֆրանսիական հեղինակավոր France Football ամսագրի գլխավոր խմբագիր Վինսենթ Գարսիան։ Աղբյուրը հատուկ ընդգծում է, որ ամբողջ աշխարհում այլևս ոչ ոք ծանոթ չէ քվեարկության վերջնական արդյունքներին։
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա հոկտեմբերի 26-ին՝ Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում։ Բաղձալի մրցանակի գլխավոր հավակնորդները համարվում են կատալոնական «Բարսելոնայի» աստղային հարձակվող Լամին Յամալը, Մյունխենի «Բավարիայի» անգլիացի ռմբարկու Հարի Քեյնը և Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գոլահար Կիլիան Մբապեն։
Հավելենք նաև, որ այս պահին «Ոսկե գնդակի» գործող դափնեկիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է։
























































