Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլան ցանկանում է իր թիմում տեսնել կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին: Այս մասին հաղորդում է իսպանական El Nacional պարբերականը։
Նշվում է, որ մասնագետը երիտասարդ ֆուտբոլիստի մեջ տեսնում է Ֆլորիան Վիրցին փոխարինողի, որն ամենայն հավանականությամբ կհեռանա «Էնֆիլդից»։ Գերմանացի կիսապաշտպանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են Մյունխենի «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», Լոնդոնի «Չելսին», «Նյուքասլն» ու սաուդյան «Ալ-Հիլյալը»։ Ըստ աղբյուրի՝ Լոպեսի հնարավոր տրանսֆերն անգլիական ակումբի վրա կարժենա ահռելի գումար՝ շուրջ 140 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» ակադեմիայի սան Ֆերմին Լոպեսի գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։
























































