Կատալոնական «Բարսելոնան» կարող է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ իրականացնել իսկապես աղմկահարույց գործարք։
Ինչպես հաղորդում է հեղինակավոր El Nacional պարբերականը, «բլաուգրանաների» ուշադրության կենտրոնում է հայտնվել «Լիվերպուլի» և Նիդերլանդների հավաքականի փորձառու կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դայկը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 35-ամյա աստղային ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Կամպ Նոու» մարզադաշտում: Իսպանական գրանդում վստահ են, որ Վան Դայկի հսկայական փորձն ու առաջնորդական հատկությունները նրան դարձնում են իդեալական զուգընկեր երիտասարդ տաղանդ Պաու Կուբարսիի համար պաշտպանության կենտրոնում։
Նշենք, որ Վիրջիլ վան Դայկի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է 2027 թվականի ամռանը, և մեծ է հավանականությունը, որ կողմերը նոր համաձայնագիր չեն ստորագրի, ինչը «Բարսելոնային» հնարավորություն կտա ֆուտբոլիստին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։
Ընթացիկ մրցաշրջանում նիդերլանդացի պաշտպանը «լիվերպուլցիների» կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման։
























































