«Բարսելոնայի» պաշտպան Ալեխանդրո Բալդեն մտածում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատալոնական ակումբից հեռանալու մասին։
Sport.es-ի տվյալներով՝ նա դժգոհ է գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի ղեկավարությամբ խաղաժամանակի պակասից։
Այս մրցաշրջանում իսպանացին թիմի կազմում անցկացրել է ընդամենը 12 րոպե։ Ֆլիկը նախընտրում է ձախ պաշտպանի դիրքում օգտագործել Ժոաու Կանսելոյին և Խավի Էսպարտային։ Ստեղծված իրավիճակի պատճառով Բալդեն արդեն քննարկել է հնարավոր հեռանալու հարցը իր գործակալ Ժորժե Մենդեշի հետ։
Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականը, և նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։

























































