Նիդերլանդների ազգային հավաքականի և Միլանի «Ինտերի» նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կիսվել է կարծիքով, թե միլանյան ակումբի ներկայիս կազմի խաղացողներից ովքեր կկարողանային հանդես գալ «ներաձուրիների» 2010 թվականի լեգենդար թիմում։
«Այդպիսի ֆուտբոլիստներ չկան։ Դե, միգուցե միայն Լաուտարո Մարտինեսը»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում InterNews-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Ինտերը» դարձել է Իտալիայի Ա Սերիայի չեմպիոն և երկրի Գավաթակիր։ Ընթացիկ առաջնությունում միլանյան ակումբը վաստակած 6 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Իր հաջորդ հանդիպումը «ներաձուրիները» կանցկացնեն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, սեփական հարկի տակ ընդունելով «Նապոլիին»։



























































