Գերմանական Բունդեսլիգայի երկրորդ տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում գոլազուրկ ոչ-ոքի (0:0) գրանցեց «Շալկեի» հետ դիմակայությունում։
Չնայած մյունխենցիների բացահայտ առավելությանը՝ հյուրերը չկարողացան կոտրել դաշտի տերերի դիմադրությունը։ «Բավարիան» վերահսկել է գնդակը խաղաժամանակի 83 տոկոսի ընթացքում և կատարել 15 հարված մրցակցի դարպասի ուղղությամբ (որոնցից 5-ը՝ դիպուկ)։ «Շալկեի» ֆուտբոլիստներն արձագանքել են ընդամենը 4 հարվածով, որոնցից միայն մեկն է գնացել դարպասի շրջանակ։
Այս հանդիպումից հետո «Բավարիան» 4 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը, իսկ «Շալկեն» 1 միավորով 14-րդն է։
Հաջորդ տուրում մյունխենյան ակումբը հյուրընկալվելիս ուժերը կչափի «Էլվերսբերգի» հետ, իսկ «Շալկեն» արտագնա հանդիպում կանցկացնի «Ունիոնի» դեմ։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին



























































