Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է Իսպանիայում ուժերի դասավորվածության ու իր թիմի հնարավորությունների մասին՝ համեմատելով դրանք Մադրիդի «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ։
«Այն, ինչ տեղի է ունեցել վերջին 15 տարիների ընթացքում, չի փոխվի։ Իսպանիայում կան Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան», իսկ նրանց հաջորդում են մնացած բոլորը, որոնք պարզապես փորձում են կրճատել միավորների տարբերությունը»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Atletico Universe-ը։
Նշենք, որ Լա Լիգայի մեկնարկային երեք տուրերից հետո «Ատլետիկոն» իր ակտիվում ունի 7 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Առաջնության չորրորդ տուրում Սիմեոնեի սաները արտագնա խաղում ուժերը կչափեն Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։ Հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ սեպտեմբերի 5-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 18։15-ին։
























































