Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Յոն Անդեր Մունդուատեն մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Մոսկվայի «Դինամո» հնարավոր վերադարձի վերաբերյալ շրջանառվող լուրերը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, թե ռուսական ակումբը կարող է վարձակալել 23-ամյա ֆուտբոլիստին։
«Դա ճշմարտությանը չի համապատասխանում»,- Մունդուատեի խոսքերն է մեջբերում «Евро-Футбол.Ру» առցանց պարբերականը։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանն Իսպանիայի առաջնությունում հասցրել է մասնակցել միայն մեկ հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։
Հայազգի կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը բասկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։




























































