Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Իսրայելում։ «Իրոնի Տիբերիաս» ակումբը պաշտոնապես հայտարարել է հայ ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու մասին։
Նախորդ մրցաշրջանում Միրանյանը պաշտպանում էր իսրայելական մեկ այլ ակումբի՝ «Բնեյ Սախնինի» գույները, որի կազմում անցկացրած 29 հանդիպումներում դարձել էր 5 գոլի հեղինակ, իսկ թիմն առաջնությունն ավարտել էր 11-րդ հորիզոնականում։ Հայ հարձակվողի նոր ակումբը նախորդ մրցաշրջանն ավարտել է երկու աստիճան բարձր՝ 9-րդ տեղում։
Իսրայելի ընթացիկ առաջնությունում առայժմ կայացել է միայն մեկ տուր։ Թեև «Իրոնի Տիբերիասը» մեկնարկային խաղում հաղթել է 1-0 հաշվով, թիմն այժմ մրցաշարային աղյուսակի վերջին տեղում է, քանի որ մրցաշրջանը սկսել է -6 միավորով հարաբերակցությամբ (պատժամիջոցի պատճառով)։
Նշենք որ 30-ամյա խաղացողը Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 20 հանդիպում` դառնալով գոլի հեղինակ։



























































