Ֆրանսիական ՊՍԺ-ի եզրային հարձակվող Բրեդլի Բարկոլան հայտնվել է անգլիական «Լիվերպուլի» տրանսֆերային հետաքրքրությունների կենտրոնում։ 23-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես թիմից հեռացած եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահին փոխարինող։
Ինչպես իր սոցիալական ցանցերում հայտնում է հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան, անգլիական ակումբը ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ է նախապատրաստում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները երիտասարդ խաղացողի համար պատրաստ են վճարել ավելի քան 100 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Բրեդլին ՊՍԺ-ի գույները պաշտպանում է 2023 թվականի ամռանից։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 90 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագրի ժամկետը փարիզյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։




























































