Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը խոսել է թիմի առաջատար Կիլիան Մբապեի մարզավիճակի մասին՝ ԱԱ-2026-ի կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանու դեմ կայանալիք գերսկզբունքային խաղից առաջ։
«Կիլիանի հետ ամեն ինչ լիովին կարգին է: Անհնար է լինել ավելի քան 100 տոկոսով պատրաստ: Օրվա ընթացքում նա մարզվել է անհատական ծրագրով։
Նա, ինչպես և մյուս ֆուտբոլիստները, իրավունք ունի խաղային վարժությունների ժամանակ 20 րոպեի փոխարեն դաշտում անցկացնել 10 րոպե»,- Դեշամի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ Ֆրանսիա — Իսպանիա հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին ԱՄՆ-ի Դալաս քաղաքում։ Խաղի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23:00-ին։



























































