Հայաստանի տղամարդկանց մինչև 16 տարեկանների հավաքականը շարունակում է հաղթարշավը Երևանում ընթացող Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում:
Կիսաեզրափակչում մեր ընտրանին 82:66 հաշվով հաղթեց Մոլդովայի հավաքականին և դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Էնթոնի Սարգսյանը՝ 34 արդյունավետության գործակցով։
Նա գրանցեց 26 միավոր, 26 ռեբաունդ և 1 արդյունավետ փոխանցում։ Եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի մեր խմբից երկրորդ տեղով դուրս եկած Մալթայի հավաքականը, որն ուղեգրի համար պայքարում հաղթեց A խմբի առաջատար Կոսովոյին։
Եզրափակիչը կկայանա հուլիսի 12-ին՝ ժամը 20:30-ին, Սպորտի կառավարման կենտրոնի մարզադահլիճում: Մուտքն ազատ է:



























































