«Բարսելոնան» ընդլայնել է իր ֆինանսական ռեսուրսները՝ վերցնելով 210 միլիոն եվրո վարկ, որը ապահովագրված է հեռուստատեսային իրավունքներից ապագա եկամուտների դիմաց:
Այդ մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Հրապարակման համաձայն՝ ակումբը հուլիսին կստանա 105 միլիոն եվրո, իսկ նոյեմբերին՝ ևս 105 միլիոն եվրո։
Նշվում է, որ այս գումարը թույլ կտա ակումբին ավելի վստահ գործել տրանսֆերային շուկայում և կատարել աշխատավարձի հետ կապված պարտավորությունները։

























































