«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բարսելոնայում»։
Ինչպես հաղորդում է Sportitalia-ն, ինչպես նաև հայտնի ինսայդեր Նիկոլո Սկիրան, պորտուգալացի ֆուտբոլիստը մեկ քայլ է հեռու կատալոնական ակումբ տեղափոխվելուց։ Նշվում է, որ «բլաուգրանան» շահել է Սիլվայի համար մղվող տրանսֆերային պայքարը։
Ըստ Սկիրայի տեղեկությունների՝ 31-ամյա խաղացողը կատալոնացիների հետ կկնքի պայմանագիր, որը նախատեսված կլինի մինչև 2028 թվականը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Այս մրցաշրջանում Սիլվան Անգլիայի Պրեմիեր լիգայում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 2 գոլի հեղինակ։
























































