Մադրիդի «Ռեալին» առաջարկվել է դիտարկել «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Յոշկո Գվարդիոլի թեկնածությունը։
Քանի որ իսպանական գրանդն այժմ որպես գլխավոր առաջնահերթություն դիտարկում է պաշտպանական գծի ամրապնդումը, այս տրանսֆերը կարող է արդիական լինել։ Այս մասին հայտնում է իսպանական AS պարբերականը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ներկա պահին «սերուցքայինների» և «քաղաքայինների» միջև խորվաթ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ ուղիղ բանակցություններ չկան, սակայն նրա գործակալներն ակտիվորեն ուսումնասիրում են «արքայական ակումբ» տեղափոխվելու հնարավորությունը։
Բացի այդ, մադրիդցիներին առաջարկվել են նաև «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան և ավագ Բեռնարդու Սիլվայի ծառայությունները։ Սպասվում է, որ պորտուգալացին ամռանը կլքի անգլիական ակումբն ազատ գործակալի կարգավիճակով։
Հատկանշական է, որ ըստ աղբյուրի՝ Սիլվան արդեն իսկ մերժել է կարիերան կատալոնական «Բարսելոնայում» շարունակելու տարբերակը։
























































