Անգլիայի Պրեմիեր լիգայի նախավերջին՝ 37-րդ տուրի մեկնարկային խաղում գործող չեմպիոն «Լիվերպուլը» «Վիլա Պարկում» հյուրընկալվելիս 2-4 հաշվով զիջեց «Աստոն Վիլային»։
Հանդիպումը գոլառատ ստացվեց։ Տանտերերի կազմում հաշիվը 42-րդ րոպեին բացեց Մորգան Ռոջերսը։ Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 52-րդ րոպեին, մերսիսայդցիների ավագ Վիրջիլ վան Դայկը վերականգնեց հավասարակշռությունը։ Սակայն Ունաի Էմերիի թիմը արագ արձագանքեց. Օլի Ուոտկինսը դարձավ դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 57-րդ և 73-րդ րոպեներին։ 89-րդ րոպեին Ջոն Մաքգինը հեռահար հարվածով խփեց տանտերերի չորրորդ գնդակը։ Մրցավարի կողմից ավելացված ժամանակում (90+2) Վան Դայկը ձևակերպեց դուբլը, սակայն դա չփրկեց «Լիվերպուլին» պարտությունից։
Այս հաղթանակի շնորհիվ բիրմինգհեմյան ակումբը վաստակեց 62 միավոր և մրցաշարային աղյուսակում բարձրացավ 4-րդ հորիզոնական՝ շրջանցելով 59 միավոր ունեցող «Լիվերպուլին» և ամրապնդելով դիրքերը Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարում։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































