Մադրիդի «Ռեալի» ներսում պահպանվում է լարված մթնոլորտը՝ թիմում վերջերս տեղի ունեցած կոնֆլիկտներից հետո:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, որոշ ֆուտբոլիստներ կասկածում են, որ Վինիսիուս Ժունիորը կարող է հանդերձարանից ինֆորմացիա փոխանցել գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոային: Աղբյուրի տեղեկություններով՝ նման խոսակցությունները կապված են այն բանի հետ, որ բրազիլացին բավականին մտերիմ հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզչի հետ:
Նշվում է, որ խաղացողների մի մասը կարծում է, թե հենց Վինիսիուսի միջոցով է մարզչական շտաբն իմանում կոլեկտիվում տիրող տրամադրությունների և ներքին իրադարձությունների մասին: Այս ֆոնին մի շարք ֆուտբոլիստների և բրազիլացի վինգերի միջև հարաբերություններն էլ ավելի են լարվել:
Բացի այդ, ակտիվորեն քննարկվում է նաև խաղացողի ապագան ակումբում: Վինիսիուսի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը, սակայն նոր համաձայնագրի կնքման մասին կողմերը դեռ պաշտոնապես չեն հայտնել:
























































