Մադրիդի «Ռեալը» պաշտոնական կայքում հաղորդագրություն է տարածել թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի առողջական վիճակի վերաբերյալ։ Բարեհաջող բուժզննման արդյունքում ուրուգվայցի ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է գանգուղեղային վնասվածք։
Ներկայումս Վալվերդեն գտնվում է տանը. բժիշկները նրան 10-ից 14 օրով հանգիստ են նշանակել, ինչը նշանակում է, որ նա բաց կթողնի առաջիկա կարևոր հանդիպումները։
Իսպանիայում վերջին ժամերին շարունակում է ակտիվորեն քննարկվել Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի միջև հանդերձարանում տեղի ունեցած աղմկահարույց բախումը։ Ինչպես հաղորդվում էր ավելի վաղ, միջադեպի հետևանքով ուրուգվայցուն տեղափոխել էին հիվանդանոց և վերքին կարեր դրել: Նախքան բժշկական այս հայտարարությունը՝ «արքայական» ակումբը պաշտոնապես տեղեկացրել էր, որ միջադեպի կապակցությամբ երկու ֆուտբոլիստների նկատմամբ էլ ներքին կարգապահական վարույթ է հարուցվել:
Հիշեցնենք, որ կիրակի՝ մայիսի 10-ին, սպասվում է իսպանական ֆուտբոլի գլխավոր դիմակայությունը. «Էլ Կլասիկոյի» շրջանակում «Բարսելոնան» կընդունի «Ռեալին»։

























































