Լա Լիգայի 34-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս ուժերը չափեց «Վալենսիայի» հետ։ Վալենսիայի «Մեստալիա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 2:0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման հաշիվը 74-րդ րոպեին բացեց մադրիդյան թիմի հարձակվող Իկեր Լուկեն։ Ընդամենը րոպեներ անց՝ 82-րդ րոպեին, Միգել Լյորենտեն խփեց հյուրերի երկրորդ գնդակն ու ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը։
Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» իր ակտիվում գրանցեց 63 միավոր և զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։ «Վալենսիան» 34 խաղում վաստակած 39 միավորով 11-րդն է։
Իսպանիայի առաջնության հաջորդ տուրում «Վալենսիան» ապրիլի 10-ին արտագնա խաղում կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ, իսկ Մադրիդի «Ատլետիկոն» ապրիլի 9-ին սեփական հարկի տակ կընդունի «Սելտային»։
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին
























































