Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կիսվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում ՊՍԺ-ի և Մյունխենի «Բավարիայի» միջև կայացած գոլառատ հանդիպման (5:4) վերաբերյալ իր տպավորություններով։
«Երբ խաղն ավարտվում է 5:4 հաշվով, բոլորն ասում են՝ «Ինչպիսի՜ հիասքանչ հանդիպում»։ Իսկ ես ասում եմ՝ «Նրանք մեզ հինգ գոլ են խփել»։
Չգիտեմ, թե որքանով էր այս հանդիպումը հաջող մարզիչների համար, բայց հեռուստացույցով այն, անկասկած, հիանալի տեսք ուներ»,- արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Amazon Prime-ը։
























































