UFC-ի միջինքաշային կարգի գործող չեմպիոն Խամզաթ Չիմաևը խոսել է իր ընկեր և գործընկեր թեթև քաշային կարգի դասակարգման երկորդ համար Արման Ծառուկյանի՝ շքեղ մեքենաների և ճոխության հանդեպ ունեցած սիրո մասին։
Հայտնի է, որ Ծառուկյանի հայրը հաջողակ գործարար է կառուցապատման ոլորտում, ինչն էլ հաճախ դառնում է ընկերների կատակների առիթ։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում չեչեն մարտիկը, անդրադառնալով հայ ընկերոջ ապրելակերպին, նշել է.
«Ես ասում եմ Արմանին. «Փողն ամեն ինչ չէ»: Ասում եմ՝ գնա և քեզ համար նորմալ մեքենա վերցրու։ Իսկ նա հանդիպման է գալիս Ֆերարիով կամ Լամբորջինիով։ Մենք պետք է նրան սովորեցնենք մի փոքր ավելի համեստ լինել»,- կատակել է Չիմաևը։
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Խամզատ Չիմաևն իր հաջորդ մենամարտը կանցկացնի ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում կայանալիք UFC 328 մրցաշարում։ Նա կպաշտպանի միջինքաշային կարգի չեմպիոնական տիտղոսը՝ ուժերը չափելով ամերիկացի Շոն Ստրիկլենդի հետ։


























































