Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում կայացած «Գանձասար» — «Նոա» դիմակայությունն ավարտվել է հյուրերի վստահ հաղթանակով՝ 0:3 հաշվով: Այս հանդիպումը պատմական էր երևանյան ակումբի և նրա բրազիլացի հարձակվող Մաթեուս Այասի համար։
Խաղի հաշիվը բացեց հենց Մաթեուս Այասը։ Այս դիպուկ հարվածը պատմական նշանակություն ունեցավ ֆուտբոլիստի համար. դա նրա 28-րդ գոլն էր թիմի մարզաշապիկով, ինչի շնորհիվ նա պաշտոնապես հռչակվեց «Նոայի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու։ Ակումբը շնորհավորել է ռմբարկուին այս տպավորիչ նվաճման կապակցությամբ՝ մաղթելով նորանոր գոլեր:
Հատկանշական է, որ սա «Նոայի» 300-րդ հոբելյանական հանդիպումն էր, որում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը Fastex Պրեմիեր լիգայում գրանցեց հերթական անընդմեջ չոր հաշվով հաղթանակը։



























































