Թուրինի «Յուվենտուսը» երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի հետ։
Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2028 թվականը. այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Իտալական մամուլի տեղեկություններով՝ 67-ամյա մասնագետի աշխատավարձը նոր պայմանագրով կկազմի 5-ից 6 միլիոն եվրո՝ գումարած հնարավոր բոնուսները։
Սպալետին թուրինյան թիմը գլխավորում է 2025 թվականի հոկտեմբերից։ Ա Սերիայի ընթացիկ առաջնության 31 տուրից հետո «Յուվենտուսը» 57 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ նախկինում Լուչանո Սպալետին «Նապոլիին» հասցրել է Իտալիայի չեմպիոնության, իսկ «Ռոմայի» հետ երկու անգամ նվաճել է Իտալիայի գավաթն ու դարձել երկրի Սուպերգավաթակիր։




























































