Իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսն, ամենայն հավանականությամբ, այս ամռանը կհեռանա «Բարսելոնայից»: Ինչպես հաղորդում է El Nacional-ը, կատալոնական ակումբը արդեն տեղեկացրել է ֆուտբոլիստին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո նա տրանսֆերի կհանվի:
Նշվում է, որ հարձակվողը չի մտնում «կապտանռնագույնների» ապագա նախագծի ծրագրերի մեջ, ինչը հիմնականում պայմանավորված է այս տարի նրա արդյունավետության անկմամբ: Տորեսի ծառայություններով արդեն իսկ հետաքրքրված են անգլիական «Նյուքասլը», «Ասթոն Վիլան» և «Տոտենհեմը»: Ֆուտբոլիստի վաճառքից «Բարսելոնան» ակնկալում է վաստակել շուրջ 35 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆերան Տորեսը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

























































