Միրչա Լուչեսկուի որդին՝ Ռազվան Լուչեսկուն, կնոջ՝ Նելիի և որդու՝ Մատեյի հետ այցելել է հիվանդանոց, որտեղ գտնվում է 80-ամյա անվանի մասնագետը։ Հիշեցնենք, որ ծանր արիթմիայի հերթական նոպայից հետո բժիշկները մարզչին արհեստական կոմայի վիճակի են բերել։
«Սա բարդ շրջան է, և ես խնդրում եմ բոլորին ըմբռնումով ու հարգանքով մոտենալ ստեղծված իրավիճակին: Անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը կտրամադրվի բժշկական անձնակազմի կողմից՝ պաշտոնական աղբյուրների միջոցով», — Ռազվան Լուչեսկուի խոսքերն է մեջբերում Gazeta Sporturilor-ը:
Բժիշկների փոխանցմամբ՝ Ռումինիայի հավաքականի նախկին գլխավոր մարզչի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։
Ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Լուչեսկուն սրտամկանի սուր ինֆարկտ է տարել։ Նախատեսվում էր, որ հենց այդ օրը նա պետք է դուրս գրվեր հիվանդանոցից, որտեղ հոսպիտալացվել էր մարտի 29-ին՝ Ռումինիայի ազգային հավաքականի ճամբարում ինքնազգացողության կտրուկ վատթարացման պատճառով։
Ապրիլի 2-ին Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարեց ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լուչեսկուի աշխատանքի ավարտի մասին։




























































