Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մյունխենի «Բավարիայի» դեմ սպասվող դիմակայության մասին։
Կամավինգան նշել է, որ արդեն հասցրել է զրուցել սպասվող դիմակայության մասին Ֆրանսիայի ազգային հավաքականի իր խաղընկերոջ՝ մյունխենյան ակումբի եզրային հարձակվող Մայքլ Օլիսեի հետ։
«Ես Օլիսեին ասացի․ «Հիմա մենք ընկերներ ենք, բայց երկու շաբաթից, եթե ստիպված լինեմ քեզ ոչնչացնել, ապա դա կանեմ»»,- Կամավինգայի խոսքերը մեջբերում է The Touchline-ը։
Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Բավարիայի» միջև առաջին հանդիպումը կկայանա Մադրիդում՝ ապրիլի 7-ին, իսկ պատասխան խաղը նախատեսված է ապրիլի 15-ին Մյունխենում։ Այս դիմակայության հաղթողը մրցաշարի կիսաեզրափակիչում ուժերը կչափի ՊՍԺ – «Լիվերպուլ» զույգի հաղթողի հետ։
























































