Միլանի «Ինտերի» պաշտպան Մատեո Դարմիանն իր վերջին մրցաշրջանն է անցկացնում «ներաձուրիի» կազմում։
Ինչպես հաղորդում է FcInterNews-ը, 36-ամյա ֆուտբոլիստը շուտով կդառնա ազատ գործակալ, քանի որ հունիսի վերջին ավարտվող նրա գործող պայմանագրի ժամկետը չի երկարաձգվելու։
Փորձառու ֆուտբոլիստին իր շարքերը հրավիրելու փորձ կանի «Կրեմոնեզեն»՝ այն դեպքում, եթե թիմին հաջողվի պահպանել տեղը իտալական Ա Սերիայում: Դարմիանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված են նաև «Սասուոլոն» և «Մոնցան»:
Հիշեցնենք, որ Դարմիանը «օձերի» կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում իտալացի պաշտպանը բոլոր մրցաշարերում խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 6 անգամ։
Նախկինում Դարմիանը պաշտպանել է նաև «Պարմայի», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի», «Տորինոյի», «Պալերմոյի» և «Միլանի» գույները։


























































