Իտալիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Սասուոլոյին»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ թուրք կիսապաշտպան Քենան Յըլդըզը, իսկ հյուրերից աչքի ընկավ իտալացի հարձակվող Անդրեա Պինամոնտին։ Ընդ որում, 1:1 հաշվի ժամանակ թուրինցիների իտալացի կիսապաշտպան Մանուել Լոկատելին չկարողացավ անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը:
Այս խաղից հետո «Յուվենտուսն» իր անպարտելի շարքը բոլոր մրցաշարերում հասցրեց 5 հանդիպման։ Թիմը 30 խաղից հետո վաստակած 54 միավորով զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Սասուոլոն» 39 միավորով 11-րդ տեղից բարձրացել է 10-րդ հորիզոնական։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































