Հայաստանի Fastex Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի բացման հանդիպումն անցկացվեց Երևանում, որտեղ տեղի «Արարատը» հյուրընկալել էր Կապանի «Գանձասարին»։ Խաղն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 0։2 հաշվով։
Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո հյուրերը կարողացան արագորեն բեկել հանդիպման ընթացքը։
49-րդ րոպեին Բերտրան Մանին առաջ մղեց կապանյան թիմին, իսկ ընդամենը ութ րոպե անց՝ 57-ին, Լուկա Ռոդրիգեսն ամրապնդեց հյուրերի հաջողությունը՝ ձևակերպելով խաղի վերջնահաշիվը։
Տեսանյութը՝ ստորև․
Մրցաշարային աղյուսակն այս պահին




























































