Իսպանական «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը խոսել է ֆուտբոլիստի նկատմամբ առկա տրանսֆերային հետաքրքրությունների մասին։
Գործակալի խոսքով՝ վերջերս Զախարյանը հայտնվել է Ֆրանսիայի Լիգա 1-ը ներկայացնող հեղինակավոր ակումբներից մեկի ուշադրության կենտրոնում։
«Վերջերս նրանով հետաքրքրվում էր ֆրանսիական լուրջ ակումբ։ Այն հանդես է գալիս Չեմպիոնների լիգայում։ Միանգամից ասեմ, որ խոսքը ՊՍԺ-ի մասին չէ»,- Գոլուբինի խոսքերը մեջբերում է Metaratings-ը։
Նշենք, որ 2025/26 մրցաշրջանում Ֆրանսիան Չեմպիոնների լիգայում, բացի ՊՍԺ-ից, ներկայացրել են «Մարսելը», «Մոնակոն» և «Նիսը» (ներառյալ որակավորման փուլի մասնակիցներին)։ Նախորդ մրցաշրջանում այս ցանկում ընդգրկված էին նաև «Բրեստն» ու «Լիլը»։ Թե կոնկրետ որ ակումբն է ցանկացել ձեռք բերել Զախարյանին, կարելի է միայն ենթադրել։
Հիշեցնենք, որ 22-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը բասկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը։




























































