ՈւԵՖԱ-ն կարգապահական որոշում է կայացրել Չեմպիոնների լիգայի շրջանակում Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած «Ռեալ» — «Բենֆիկա» (2-1) հանդիպման վերաբերյալ։ Մադրիդյան ակումբը մեղավոր է ճանաչվել երկրպագուների ռասիստական և խտրական պահվածքի համար։
Կարգապահական մարմնի կայացրած որոշման համաձայն՝ մադրիդյան ակումբը կտուգանվի 15 հազար եվրոյով, իսկ ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հաջորդ տնային հանդիպման ժամանակ «Ռեալի» մարզադաշտը մասնակիորեն կփակվի՝ սահմանափակելով հարավային ստորին տրիբունայի 500 նստատեղերի մուտքը։
Նշվում է, որ տրիբունայի մասնակի փակումը կրում է պայմանական բնույթ. ակումբի համար սահմանվել է 1 տարի փորձաշրջան։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալն» ուժերն է չափելու անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ։





















































