«Բենֆիկայի» եզրային հարձակվող Ջանլուկա Պրեստիանին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի շրջանակում «Ռեալից» կրած պարտությունից հետո (0:1) հայտարարել է, որ չի վիրավորել Վինիսիուս Ժունիորին։
«Ցանկանում եմ հստակեցնել՝ Վինիսիուսի հասցեին երբեք ռասիստական բնույթի վիրավորանքներ չեմ հնչեցրել։ Ցավոք, նա սխալ է մեկնաբանել այն, ինչ իր կարծիքով լսել է։ Ես երբեք ռասիստ չեմ եղել որևէ մեկի նկատմամբ և ցավում եմ «Ռեալի» ֆուտբոլիստների կողմից ստացած սպառնալիքների համար», — սոցցանցերում գրել է Պրեստիանին։
Հիշեցնենք, որ հանդիպումն ընդհատվել էր 50-րդ րոպեին՝ Վինիսիուս Ժունիորի գոլից հետո, բրազիլացու հասցեին հնչած ռասիստական վանկարկումների պատճառով։ Ըստ ֆուտբոլիստի՝ երկրպագուներից բացի, իրեն վիրավորել է նաև Պրեստիանին՝ անվանելով «կապիկ»։
Պատասխան հանդիպումը կկայանա Մադրիդում մեկ շաբաթ անց՝ փետրվարի 25-ին:
























































