Գերմանացի հարձակվող Տիմո Վերները հեռանում է եվրոպական ֆուտբոլից։ 29-ամյա ֆուտբոլիստը «Լայպցիգից» տեղափոխվել է MLS-ը ներկայացնող «Սան Խոսե Էրթքվեյքս»։ Այս մասին հայտնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը։
Վերների պայմանագիրն ամերիկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։
Տիմոն բաց թողեց ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը մկանային խնդիրների պատճառով։ Նա խաղաց Բունդեսլիգայի երեք խաղում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 13 րոպե։
Հիշեցնենք, որ Վերները «Լայպցիգի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է՝ թիմի կազմում անցկացրած 216 խաղում խփած 113 գոլով։




























































