Միլանի «Ինտերը» ակտիվ բանակցություններ է վարում հարձակողական ոճի կիսապաշտպան Մուսա Դիաբիի տեղափոխության շուրջ։ Սակայն, ինչպես հաղորդում է RMC Sport-ը, իտալական ակումբի առաջին պաշտոնական առաջարկը մերժվել է «Ալ-Իթիհադի» կողմից։
Ըստ աղբյուրի՝ «Ինտերը» ցանկացել է վարձակալել ՊՍԺ-ի սանին՝ հետագայում նրա տրանսֆերը 35 միլիոն եվրոյով գնելու իրավունքով։ Նշվում է, որ 26-ամյա ֆուտբոլիստն ու նրա ներկայացուցիչները կողմ են Իտալիա տեղափոխությանը, սակայն ակումբների միջև վերջնական համաձայնություն դեռևս չկա։ Բանակցային գործընթացը շարունակվում է։
Մուսա Դիաբին «Ալ-Իթիհադի» կազմում մինչ օրս անցկացրել է 52 պաշտոնական հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 27 գոլային փոխանցման հեղինակ։



























































