Մադրիդի «Ռեալից» վարձավճարով «Լիոն» տեղափոխված հարձակվող Էնդրիկը հեթ-տրիկ է ձևակերպել «Մեցի» դեմ կայացած խաղում՝ օգնելով թիմին հաղթել 5:2 հաշվով։
Բրազիլացի ֆուտբոլիստը մրցակցի դարպասը գրավել է 11-րդ և 45-րդ րոպեներին, իսկ հանդիպման ավարտին՝ 87-րդ րոպեին, անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, սահմանել է վերջնական հաշիվը։
Ըստ Madrid Zone-ի՝ 19 տարեկան 188 օրականում Էնդրիկը դարձել է Ֆրանսիայի առաջնության (Լիգա 1)՝ 21-րդ դարի չորրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է մեկ խաղում երեք գոլ խփել։ Այս ցուցանիշով նրան գերազանցում են միայն.
- Ժերեմի Մենեզը (17 տարեկան, 260 օրական),
- Կիլիան Մբապեն (18 տարեկան, 53 օրական),
- Ուսման Դեմբելեն (18 տարեկան, 296 օրական):
Նշենք, որ հունվարի սկզբին «Ռեալից» տեղափոխվելուց ի վեր՝ Էնդրիկը «Լիոնի» կազմում մասնակցել է երեք հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































