Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդում» վստահ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ (2-0)։
«Կարմիր սատանաների» կազմում գոլերով աչքի ընկան Բրայան Մբեումոն և Պատրիկ Դորգուն՝ համապատասխանաբար 65-րդ և 76-րդ րոպեներին։
Այսպիսով «Մանչեսթեր Յունայթեդը» այս հանդիպումից հետո միավորների քանակը հասցրեց 35-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Մանչեսթեր Սիթին» 43 միավորով շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































