Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոոսը թերահավատորեն է արտահայտվել «Բարսելոնայի» եվրոպական հեռանկարների վերաբերյալ՝ հայտարարելով, որ թիմն այս մրցաշրջանում չի կարողանա նվաճել որևէ միջազգային տիտղոս։
««Բարսելոնան» շատ գոհ է Իսպանիայի Սուպերգավաթում տարած հաղթանակից, սակայն առջևում Չեմպիոնների լիգան է, որտեղ նրանց սպասվում է մրցակցություն ավելի բարձր մակարդակի թիմերի հետ։ Կարծում եմ՝ նրանք միջազգային ոչ մի տիտղոս չեն նվաճի, համենայն դեպս՝ դա իմ տեսակետն է»,- Կրոսի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» ներկայումս զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։ Անցկացրած 6 հանդիպումների արդյունքում «կապտանռնագույնները» վաստակել են 10 միավոր։
Չեմպիոնների լիգայի 7-րդ տուրում կատալոնական ակումբը ուժերը կչափի չեխական «Սլավիա Պրահայի» հետ։

























































