Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել են ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Այցի շրջանակում նրանք հանդիպում են ունեցել ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի անդամների հետ։
Հանդիպումը կայացել է Եվրոպայի 2026 թվականի առաջնությանը ընդառաջ, որին նախապատրաստվում է ընտրանին։




























































