Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջոբ Բելինգեմը կարող է կրկնել իր աստղային եղբոր՝ Ջուդի ուղին և Գերմանիայից տեղափոխվել Իսպանիա։ Ինչպես հայտնում է լրագրող Էկրեմ Քոնուրը, Բելինգեմ կրտսերի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն» և «Վիլյառեալը»:
նթացիկ մրցաշրջանում 20-ամյա կիսապաշտպանը դորտմուդցիների կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո:
Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը դորտմունդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը։





















































