Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող կայծակնային շախմատի աշխարհի առաջնության խաղային երկրորդ օրը հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 14-րդ խաղափուլում հաղթեց աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենին։
Նորվեգացին պատահաբար մի քանի խաղաքարեր շրջեց, որից հետո մրցավարները հաղթանակը շնորհեցին հայ գրոսմայստերին։
Աշխարհի առաջնությանը, որին մասնակցում էր 150 շախմատիստ, չեմպիոնի տիտղոսը նվաճեց հնդիկ Արջուն Էրիգայսին։ Նույնքան միավորներով մրցանակային եռյակում հայտնվեցին նաև Մաքսիմ Վաշյե-Լագրավն ու Ֆաբիանո Կարուանան։
Հայկը, ցավոք, 15-րդ տուրում պարտություն կրեց և 10 միավորով ավարտեց ելույթները 21-րդ հորիզոնականում։
ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը զբաղեցրեց 29-րդ տեղը, Արամ Հակոբյանը՝ 37-րդ, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 53-րդ, իսկ Շանթ Սարգսյանը՝ 76-րդ։ Մամիկոն Ղարիբյանն ու Էմին Օհանյանը մրցաշարն ավարտեցին համապատասխանաբար 114-րդ և 145-րդ տեղերում։




























































