Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալը պատասխանել է իր հաճախորդի Ռուսաստանի Պրեմիեր լիգա հնարավոր վերադարձի մասին լուրերին։
«Կարո՞ղ է Նաիրը վերադառնալ ՌՊԼ։ Սա առաջին անգամն է, որ լսում եմ դրա մասին։ Նա կարող է դիտարկել ՌՊԼ-ից ստացված առաջարկը, բայց դա կախված է նրանից, թե ինչպիսին կլինի այն։ Մենք այս պահին չենք մտածում դրա մասին, առայժմ Նաիրը «Ցրվենա Զվեզդայի» խաղացող է», — Ալեքսանդր Կլյուևի խոսքերն է մեջբերում «Матч ТВ»-ն։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Թիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող երկու ակումբներ, որոնց անունները չեն նշվել։
Հիշեցնենք, որ Թիկնիզյանը բելգրադյան ակումբում խաղում է 2025 թվականի ամռանից։ Նաիրը նախկինում խաղացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Լոկոմոտիվում»։ Նա «երկաթուղայինների» կազմում եղել է 2021-ից 2025 թվականներին։




























































