Անցյալ շաբաթ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կրկին քննադատեց «Բարսելոնային» Նեգրեյրայի գործի համար։ Կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան արձագանքել է իր պաշտոնակցի խոսքերին։
«Կարծես թե նրանք պետք է խոսեն «Բարսայի» մասին՝ ով գիտի՝ ինչ արդարացնելու համար։ Նրանք անընդհատ ներկա են Նեգրեյրայի դատավարությանը, որը նրանք ձգձգում են մաստակի նման, քանի որ գիտեն, որ այնտեղ ոչինչ չկա։ Բայց դա միջոց է արդարացնելու այն, ինչը ճիշտ չէ։ «Բարսելոնան» երբեք մրցավարներ չի գնել։ Եվ մրցավարները սովորաբար չեն օգնում «Բարսելոնային», նրանք իրենց ամբողջ կյանքն անցկացնում են «Ռեալ Մադրիդին» օգնելով»։
«Ռեալ Մադրիդը» տարված է «Բարսելոնայի» պատմության լավագույն շրջանով։ Նրանց դուր չէր գալիս այն փաստը, որ «Բարսելոնան» աշխարհի գագաթնակետին էր 2004-ից 2015 թվականներին, «Բարսելոնան» գերիշխողն էր։ Նրանք ցանկանում են արդարացումներ գտնել այնտեղ, որտեղ դրանք չկան։ Մենք այն թիմն էինք, որը լավագույնս էր խաղում՝ ճանաչված, հիացմունքի արժանացած և սիրված։ Մենք բազմաթիվ տիտղոսներ նվաճեցինք։ Անհրաժեշտ չէ էժանագին արդարացումներ փնտրել», — Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կայացած 13 տուրերից հետո Մադրիդի «Ռեալը» 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Բարսելոնան» 31 միավորով երկրորդն է
























































