Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան նշել է այս պահին իր կարծիքով աշխարհի երեք լավագույն դարպասապահներին՝ իրեն դուրս թողնելով լավագույն եռյակից։
– Դուք Ձեզ համարո՞ւմ եք աշխարհի լավագույն դարպասապահը։
«Իհարկե, ես լավագույններից մեկն եմ։ Բայց յուրաքանչյուրն ունի իր ճաշակը, և յուրաքանչյուրն ազատ է իր կարծիքը հայտնելու»։
– Թվարկեք լավագույն երեք դարպասապահներին։
«Ես ինձ չեմ ներառի ցանկում։ Յան Օբլակը այս մրցաշրջանում խաղում է շատ բարձր մակարդակով։ Ինձ շատ է դուր գալիս Ալիսոնը, չնայած նա վնասվածք ունի։ Ինձ նաև շատ է դուր գալիս Դավիդ Ռայան», – Կուրտուայի խոսքերն է մեջբերում COPE-ը։
33-ամյա բելգիացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 16 խաղ՝ բաց թողել 12 գոլ, 8 խաղում էլ անառիկ է պահել սեփական դարպասը։
























































