Մադրիդի «Ռեալը» հաջորդ տարի կարող է բաժանվել մի քանի խաղացողներից։ Այդ խաղացողներից մեկը կարող է լինել թիմի բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն, որը այս մրցաշրջանում ընդամենը երեք անգամ է մեկնարկային կազմում խաղացել «սերուցքայինների» կազմում։
Ինչպես հաղորդում է Defensa Central-ը, մադրիդյան գրանդի դժգոհությունը գնալով ավելի է մեծանում Ռոդրիգոյի անկայունությունից, և ակումբը պատրաստ է քննարկել մոտ 50 միլիոն եվրոյի առաջարկներ։
Սա նույնիսկ ավելի ցածր է, քան 24-ամյա հարձակվողի համար սահմանված տրանսֆերային արժեքը Transfermarkt-ում, որը գնահատում է նրան 80 միլիոն եվրո։
Ռոդրիգոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է «Ռեալի» 12 հանդիպման և դեռևս գոլ չի խփել։ Բրազիլացին իր հաշվին ունի ընդամենը երկու գոլային փոխանցում՝ երկուսն էլ Չեմպիոնների լիգայում։


























































