«Բարսելոնայի» դանիացի կենտրոնական պաշտպան Անդրեաս Քրիստենսենը նոր վնասվածք է ստացել, հայտնում է RAC1-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վնասվածքը լուրջ չէ, սակայն ֆուտբոլիստի մասնակցությունը Լա լիգայի 11-րդ տուրի «Էլչեի» դեմ խաղին լուրջ կասկածի տակ է։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա դանիացին կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 9 խաղի՝ աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։
Լա լիգայի 11-րդ տուրի «Բարսելոնա» — «Էլչե» խաղը կկայանա կիրակի՝ նոյեմբերի 2-ին, Երևանի ժամանակով 21:30-ին։






















































