«Բարսելոնայի» աստղային հարձակվող Լամին Յամալը ցանկանում է գնել Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեի նախկին առանձնատունը։ Այս մասին հայտնում է El País-ը։
Եթե նա գնի այդ առանձնատունը, 18-ամյա ֆուտբոլիստը կդառնա Ռոնալդ Արաուխոյի և Ալեխանդրո Բալդեի հարևանը։
3800 քառակուսի մետր տարածք զբաղեցնող անշարժ գույքը, որը կառուցվել է 2012 թվականին, ներառում է երեք տուն՝ գլխավոր բնակարան և երկու հավելյալ բնակարաններ, ինչպես նաև փակ և բացօթյա լողավազաններ, թենիսի կորտ, մարզասրահ, բազմաթիվ տեռասներ և նույնիսկ ձայնագրման ստուդիա։
Հաղորդվում է, որ ամբողջ անշարժ գույքի (բոլոր երեք տների) սկզբնական գինը կազմել է 14 միլիոն եվրո, սակայն այժմ այն գնահատվում է 11 միլիոն եվրո, քանի որ երկրորդական բնակարաններից մեկն արդեն վաճառվել է։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա խաղացողը մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

























































