Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը զգացմունքային կերպով է արձագանքել իր թիմի՝ «Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակին (2:1) Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակում։ Բրազիլացին ընդգծել է, որ մադրիդյան թիմի ֆուտբոլիստները նպատակ չեն ունեցել վիրավորել մրցակցի խաղացողներին կամ «կապտանռնագույնների» երկրպագուներին։
«Հաղորդագրություն բոլոր մադրիդիստներին, հատկապես նրանց, ովքեր եկել էին «Բեռնաբեու» և կրքոտ աջակցում էին մեզ. այսպես է լինում «Էլ Կլասիկոն»՝ այստեղ շատ բան է կատարվում թե՛ դաշտում, թե՛ դրանից դուրս։
Մենք փորձում ենք հանգստություն պահպանել, բայց դա միշտ չէ, որ հաջողվում է։
Մենք չենք ցանկանում վիրավորել ոչ մեկին՝ ո՛չ երիտասարդ խաղացողներին, ո՛չ երկրպագուներին։ Գիտենք, որ դաշտ դուրս գալով՝ պետք է կատարենք մեր դերը, և այսօր հենց այդպես էլ եղավ։
Hala Madrid!»,- գրել է Վինիսիուսը։
























































